«Վստահ եմ, որ Վարդան Ղուկասյանին բերել են պատասխանատվության ոչ թե խախտումների համար, այլ նրա համար, որ ինքը Վարդան Ղուկասյանն է». պաշտպան. aravot.am
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ այսօր կայացավ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց գործով հերթական դատական նիստը:
Հանրային մեղադրող Արեգ Խաչատրյանը շարունակեց հրապարակել ապացույցների հետազոտման փաստաթղթերը, որոնց վերաբերյալ պատասխանող կողմը ներկայացնում էր իր մեկնաբանությունները եւ դիտարկումները: Հերթական ենթադրյալ ապօրինությունը ներկայացնելիս, Վարդան Ղուկասյանը ձայնի իրավունք վերցրեց եւ հայտարարեց, որ Գյումրիի նախկին քաղաքապետի պաշտոնում իր կատարած հողահատկացումները ժամանակին ստուգվել են նախագահի վերահսկողական ծառայության, ԱԺ վերստուգիչ պալատի կողմից:
Եվ դատարանին խնդրեց, որպեսզի այդ բոլոր արձանագրությունները դատարանը պահանջի, որոնցում նմանատիպ թերություններ չեն արձանագրվել: Եվ եթե այդ արձանագրությունները ուսումնասիրելուց հետո դատախազությունը տեսնի, որ ինքը մեղավոր է, ուրեմն իր հետ միասին պետք է այս մեղադրանքը բոլորին առաջադրվի, որովհետեւ դրանք բոլորը ստուգվել են:
Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ քաղաքապետն, ըստ էության, ասում է՝ կան մասնագետներ, որոնք հողը չափագրել են, կան մարդիկ, որոնք գնել են այդ հողը: Բերեք նրանց՝ թող իրենք բացատրեն, թե ինչպե՞ս են գնել այդ հողը, ինքը հանցավոր կապ ունի՞ այդ հողի գնման հետ, այդ մարդիկ մինչեւ այդ հողը գնելը որեւէ մեկի հետ ապօրինի հարաբերվե՞լ են: Թե՞ սովորական աճուրդ է եղել: Բերեք մասնագետներին, ովքեր հասկանում են հողի վաճառքից, մասնավորապես, չափագրումից: Քաղաքապետը ինչո՞ւ պետք է քարտեզագետ լինի, այն պարագայում, որ Հայաստանում մինչեւ այժմ չկա նորմալ մասնագետ: Որեւէ տարածք առանց կոորդինատների, չեք կարող որոշել, թե որտեղ է:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: