46143 դիտում
12:35 28-11-2017
Լեգենդար 5-րդ բրիգադը՝ Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ծաղկադրում կատարեցին լեգենդներ Մոնթեի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ Եռասերունդ երկրապահ կամավորականների միության 5-րդ բրիգադի մարտիկներ, պատանի երիտասարդ երկրապահականներ 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ ծաղկադրում կատարեցին ազգայինհ հերոսներ, լեգենդներ՝ Մոնթեի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լեգենդար 5-րդ բրիգադը 1989-94 թվականների Արցախյան պատերազմի թեժ օրերին Արցախի պաշտպանության բանակից հետո ամենամեծ բանակային կազմավորումն է եղել: Բրիգադի կազմում ընդգրկվել են Հանրապետության բոլոր տարածքների երկրապահ կամավորական ջոկատներ, գումարտակներ: Բրիգադն ունեցել է երեք հաղթական ռազմերթ՝ ազատագրելով ու պաշտպանելով Արցախի ավելի քան 80 բնակավայր, այդ թվում՝ Մարտակերտ, Հադրութ, Ֆիզուլի խոշոր քաղաքները՝ հարակից գյուղերով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 372+
372+