211652_close_icon
views-count460 դիտում article-date 10:08 04-10-2026

Աբբաս Արաղչին և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Ադրբեջան-Իրան ներկայիս հարաբերությունները

Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Աբբաս Արաղչին քննարկել են անվտանգության հարցեր, հաղորդում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Հեռախոսազրույցի ընթացքում Բայրամովը խորին ցավակցություն է հայտնել իր գործընկերոջը քրոջ մահվան կապակցությամբ և համբերություն մաղթել մահացածի ընտանիքին ու մտերիմներին... Նրանք նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարության տվյալներով՝ նախարարները քննարկել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկայիս վիճակը և զարգացման հեռանկարները։

 

Նմանատիպ նյութեր