211652_close_icon

Աբբաս Արաղչին հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը

views-count2089 դիտում article-date 23:47 09-05-2025
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա մայիսի 11-ին Օմանում։

«ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը կսկսվի կիրակի օրը։ Օմանցի ընկերները մեզ հարցրին կիրակիի մասին, և մենք մեր համաձայնությունը հայտնեցինք։ Ըստ երևույթին, նրանք խոսել են նաև մյուս կողմի հետ, և առայժմ բանակցությունները նախատեսված են կիրակի օրը»,- գրել է նա Telegram-ում:

Արաղչին նշել է, որ բանակցությունների ճշգրիտ ժամն ու վայրը կորոշի ընդունող երկիրը՝ Օմանը:

 

Նմանատիպ նյութեր