Զովունի-Քանաքեռավան ճանապարհին խողովակից կեղտաջուրը տևական ժամանակ է՝ թափվում ու լցվում է Զանգու գետը՝ վնասելով կենդանական աշխարհը, իսկ պատասխանատուներին չի մտահոգում խնդիրը. հակառակ դեպքում ժամերի ընթացքում հարցը կլուծեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com են ահազանգում քաղաքացիներ, ովքեր իրենց անհանգստությունն ու վրդովմունքն են հայտնում, ասելով, որ տևական ժամանակ է՝ Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան տանող ճանապարհահատվածի ոլորանապտույտ վայրի ձախակողմյան գոտում խողովակից թափվում է կեղտաջուրը, ինչի պատճառով էլ տարածքում տիրում է գարշահոտ վիճակ:
Այսօր՝ օգոստոսի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, հիմնականում՝ կանայք, ասում էին.
«Ինչքան ժամանակ է՝ էս վիճակը կա: Գալիս ենք էստեղ սիբեխ, բանջար հավաքելու, բայց հիմա չենք էլ կարողանում մոտենալ, 100-200 մետրից գարշահոտը խեղդում է:
Պատճառը ինչ-որ խողովակից կեղտաջրի թափվելն է:
Նախկինում նման բան երբեք չի եղել, մի քանի անգամ ահազանգել ենք «Վելոիա ջուր», միայն ասել են, թե խնդրին ծանոթ են, կվվերացնեն այն, բայց նույն վիճակն է:
Էդ կեղտաջերրը նաև հոսելով լցվում են Զանգու գետը՝ վնասելով նաև կենդանական աշխարհը ու մեկ ժամվա գործը, չգիտես ինչու, երկար ու ձիգ ամիսներ «Վեոլիա ջուրը» ձգում է:
Մարդ ինչքան անպատասխանատու լինի, որ նման խնդիրը չուզենա ժամերի ընթացքում լուծել:
Ճիշտն ասած՝ մի քանի բնապահանական կազմակերպությունների էլ ենք տեղեկացրել, խոստացան, որ կգան ու հետևողական կլինեն, որպեսզի պատկան մարմինները խնդիրը լուծեն, բայց ոչ էլ ժամանեցին:
Երևի որոշ բնապահպանների չի հետաքրքրում էս փնթի վիճակը:
Արդեն հույսներս ուզում ենք կապել Կոտայքի մարզպետի հետ, ով եթե տեղեկանա խնդրի մասին, վստահ ենք հետևողականություն կցուցաբերի և էս գարշահոտ, բնության հերն անիծող վիճակը վերացնել կտա, իհարկե «Վեոլիա ջրի» հետ համատեղ»:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։