211652_close_icon
views-count38007 դիտում article-date 15:49 12-12-2023

Վրաերթ՝ Կոտայքի մարզում. 31-ամյա վարորդը Mazda-ով, ժողովրդին հայտնի` Աբովյանի «Գայի պոստի» մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 10-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:35-ի սահմաններում Վերին Պտղնի գյուղում՝ նախկին ճանապարհային ոստիկանության անշարժ հենակետի մոտ, Երևանի բնակիչ 31-ամյա Բաբկեն Ա.-ն իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի 37-ամյա բնակիչ Արևիկ Հ.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և քաղաքացիների հետ օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Դեպքի փաստով Կոտայքի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր