211652_close_icon
views-count499 դիտում article-date 14:46 17-09-2026

Անահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տեղակալ Լենա Նանուշյանը, ինչպես նաև նախարարության աշխատակիցները պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
 
Պատվաստանյութը հասանելի է Երևանում և մարզերում. յուրաքանչյուրդ, անկախ կցագրման վայրից, կարող եք այցելել Ձեր նախընտրած առողջության առաջնային պահպանման օղակ և պետության փոխհատուցմամբ ստանալ պատվաստումը:
 
Եռավալենտ պատվաստանյութը կկանխարգելի գրիպի բարդացումներն ու այս սեզոնին գրիպով հաճախ վարակվելու ռիսկը:
 
Շուտով պատվաստման շարժական կայաններ կլինեն նաև Երևանի մարդաշատ վայրերում:
 
«Պատվաստվե՛ք նաև դուք․ օգտվե՛ք առողջ լինելու և կանխարգելիչ ծառայություններից օգտվելու ձեր իրավունքից»,- ասվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր