Համաճարակի վտանգ՝ Մասիս համայնքի Գետափնյա բնակավայրում. Երևանի տարածքում անցկացված հսկայական խողովակից կեղտաջուրը տարիներ շարունակ լցվում է մարդկանց տներ և այգիներ. ողջ գյուղը պատրաստվում է բողոքի ակցիա իրականացնել կառավարության մոտ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ
Տևական ժամանակ է՝ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Գետափնյա բնակավայրի հարյուրավոր բնակիչներ ապրում են գարշահոտ ու հակասանիտարական պայմաններում և իրենց հողամասերը չեն կարողանում մշակել։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը ոչ թե Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի աշխատակազմում պետք է գտնել, այլ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում ու «Վեոլիա ջրում»։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները զայրացած ասում էին.
«Գրեթե 10 տարի է՝ Երևանի Աերացիա թաղամասի, որը Շենգավիթին է պատկանում, այդ հատվածով անցնող խոշոր տրամաչափի կոյուղատարից կեղտաջուրը լցվում է մեր տներ ու բակեր։ Ամառվա տապին նույնիսկ չենք համարձակվում դուռ ու լուսամուտ բացել։
Շատերն ասում են, թե լավ ա, հողամաս ունեք, բերք ու բարիք կմշակեք, հիմա ուզում ենք հարց տալ, էս ջրով աճեցրած բերքը դուք կուտե՞ք, հարգելի Շենգավիթի թաղապետարան ու «Վեոլիա ջուր», թե ձեր ստամոքսը միայն Ալպիական սարերից բերված կաթ ու մածունի է սովոր։
Չենք հասկանում, դուք դիտմա՞մբ եք մարդկանց թունավորում, մարդկանց հողն ապականում։ Էդ ամենը ձեզ հաճույք է պատճառո՞ւմ: «Վեոլիա ջուր» դիմում ենք , ասում են՝ մեր գործը չէ, Շենգավիթի թաղապետարան դիմեք, Շենգավիթի թաղապետարանից էլ գցում են «Վեոլիա»-ի վրա։ Էս հարցը պիտի Երևանի քաղաքապետին չհասներ, բայց հիմա ստիպված դիմում ենք։ Էն որ ասում են՝ էս 19 տարուց ավելի է մեր խնդիրը լուծող չկա, հիմա գուցե Տ. Ավինյանը, ինչու չէ նաև պատրաստվում ենք դիմել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին ու Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի, գոնե այդ 4-ով միանան ու փրկեն ազգաբնակչությանը թունավորումից ու համաճարակից, բնությունն էլ ոչնչացումից, հակառակ դեպքում Գետափնյայի ամբողջ բնակչությունով՝ ահել-ջահել, մեր ու մանուկ, էս կեղտաջուրը լցնելու ենք դույլերի մեջ ու գնանք կառավարություն, վարչապետը թող իմանան որ մի քանի չինովնիկներ արհամարհած ունեն բնակիչների խնդրանքը»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կեղտաջուրը այնպես վարար է թափվում, որ տպավորություն է՝ վայրկյանում մի քանի հարյուր լիտր դուրս է գալիս, իսկ հոտը զգացվում է մի քանի հարյուր մետրից և տարածքով անցնելիս սրտխառնոց ես ապրում։
Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։