Համաճարակի վտանգ Արտաշատում հայտնի՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին պատկանող շուկայի տարածքում. բնակիչներն իմանալով, որ Փաշինյանը ժամանել է Արտաշատ, պատրաստվում էին բողոքի ակցիա իրականացնել՝ ասելով՝ մարզպետը և քաղաքապետը «օդ» են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ ապրիլի 14-ին, Արտաշատ քաղաքի շուկայի հարևանությամբ աշխատանքային գործունեություն իրականացնող քաղաքացիները և հարակից շենքերի բնակիչներն ի նշան բողոքի պատրաստվում էին ակցիաներ իրականացնել Արարատի մարզպետարանի և Արտաշատի քաղաքապետարանի դիմաց։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին.
«Մենք հիմա գտնվում ենք Արտաշատ քաղաքի կարելի է ասել սրտում՝ մարզկենտրոնում։ Այս հատվածից Արարատի մարզպետարանն ու Արտաշատի քաղաքապետարանը հազիվ կես կիլոմետր հեռավորության վրա լինեն։ Բայց թե՛ մարզպետ Սեդրակ Թևոնյանը, թե՛ Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանը քանի տարի է մեզ բոլորիս մատների վրա խաղացնում են ու չեն փորձում էս գարշահոտ, հակասանիտարական, ամեն պահի համաճարակի վտանգի աղբյուր հանդիսացող խնդրի դեմն առնել։
Քանի տարի է՝ այստեղ զբաղվում ենք առևտրով, հարկերը կանոնավոր վճարում ենք, այդ թվում էլեկտրաէներգիայի, կոմունալ վճարումները, բայց տեսեք ինչ անմարդկային պայմաններում ենք աշխատում։
Տարածքը ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանինն է, ով չի աջակցում, որպեսզի մեր խնդիրը լուծվի։ Իսկ խնդիրը կապված է ջրատարների չգործելու հետ, քանի որ երբ եղանակն անձրևում է, էս շուկայի տարածքը վերածվում է «մինի Վենետիկի»։ Ոչ միայն անձրևատարերից, այլ նաև կոյուղատարերից դուրս թափվող ջուրն է կուտակվում ու լցվում առևտրի տաղավարներ։
Բազմիցս դիմել ենք այդ կառույցներին, սակայն ոչ մի դրական պատասխան։ Երեկ էլ ենք Արտաշատի քաղաքապետարան դիմել, ասացին՝ քաղաքապետն ասել է հարցը շատ արագ կլուծենք։ Հարց, որը երկար ու ձիգ տարիների պատմություն ունի ու երևի մարզպետն ու քաղաքապետը իմացել են, որ մենք էլ իմացել ենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու է Արտաշատ՝ Բաղրամյանի դպրոցի բացմանն մասնակցելու համար, և մենք պատրաստվում ենք բողոքի ակցիա իրականացնել, երևի դրանից վախենալով մեզ խոստացան, որ հարցը կլուծեն։ Բայց անկեղծ չենք էլ հավատում։ Ուղղակի շատ կցանկանայիք, որ Նիկոլ Փաշինյանը գա ու տեսնի, թե ինչ վիճակ է ու վստահ ենք, եթե մի հատ թարս նայի մարզպետին ու քաղաքապետին, նրանք միանգամից կդառնան «բրիգադիր Սիսակ» ու խնդիրը կլուծեն։
Արդեն զզվել ենք էս վիճակում աշխատելուց։ Կլիենտներն էլ չեն գալիս։ Որ պիտի գան ու չկարողանան մտնել, տեսականին տեսնել ու իրենց ուզածը գնել, որպես ի՞նչ ենք աշխատում։ Հիմա խնդրում ենք վարչապետին, որ գոնե ինքը միջամտի, որ էս հարցը լուծեն, թե չէ ոչ Սեդրակ Թևոնյանը, ոչ Կառլեն Մկրտչյանը, գուցե նաև ասում են սեփականատեր, խնդիրը չեն լուծի»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։