Ճամբարակում խոտով բարձված բեռնատարի վարորդը անվտանգության կանոնները խախտելով տեղափոխում է «4 հրացանակիրներ Աթոսին, Պորտոսին, Արամիսին ու Դարտանյանին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Մինչ Հայաստանում շատերը պայքարում են խորհրդային արտադրության՝ արդեն դարն ապրած մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցների շահագործման դեմ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում խորհրդային արտադրության «ԳԱԶ» մակնիշի բեռնատարները համարվում են դեռևս անվտանգ, մինչդեռ Հայաստանի մարզերում, այդ թվում՝ Գեղարքունիքում, եղել են ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոնցում մասնակցություն են ունեցել խորհրդային արտադրության բեռնատարները։ Երբ Ճամբարակում վերջին մահվան ելքով վրաերթի դեպքը տեղի էր ունեցել, կրկին խորհրդային արտադրության բեռնատարի մասնակցությամբ էր, երբ 7 զինվորներ մարմնական վանսվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որոնցից մեկը մահացել էր։ Թվում էր թե այդ ողբերգական դեպքից հետո առաջին հերթին վարորդները դաս կքաղեն, բայց կարծես թե նրանց չի հետաքրքրում առաջին հերթին հենց իրենց անվտանգությունը։
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարահանել և տեսանկարահանել է, թե ինչպես Ճամբարակից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին խոտով բարձված «ԳԱԶ» մակնիշի բեռնատարի վարորդը չի պահպանում անվտանգության տարրական կանոնները, ուղևորներ է տեղափոխում թափքից դուրս ու ամեն պահի կա վտանգ, որ կամ ոլորանապտույտ հատվածում, կամ վարորդի կողմից անզգույշ մի քայլ ու ուղևորները այդ բարձրությունից վայր կընկնեին, ու հայտնի չէ՝ միայն մարմնական վնասվածքներ կստանային, թե այն ողբերգական ավարտ կունենար։
Ցանկացած բեռնատարի վարորդ պետք է քաջ գիտակցի, որ նման կերպ բեռնատարով, այն էլ մի քանի տոննա խոտով բարձված, չպետք է ուղևորի տեղափոխություն կատարի։
Իսկ մի քանի քաղաքացիներ էլ, տեսնելով, թե ինչպես են ուղևորները տեղափոխվում, կատակելով ասում էին՝ «երևի վարորդը 4 հրացանակիրներ Աթոսին, Պորտոսին, Արամիսին ու Դարտանյանին»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։