Էջմիածին-Աշտարակ ճանապարհի հիմնանորոգման վերջը չի երևում. փոշին ու ցեխը պատուհաս են դարձել երեխաների ու վարորդների համար. բնակիչները սպառնում են դիմել կտրուկ միջոցների` ասելով՝ ճանապարհաշինարարները այն վերածել են «Սոդոմ-գոմորի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
SHAMSHYAN.com-ը մի քանի անգամ անդրադարձել է հազարավոր վարորդների, ինչպես նաև Արմավիրի մարզից դեպի Արագածոտնի մարզ տանող մի քանի կիլոմետրանոց ճանապարհի հիմնանորոգման դանդաղ ընթացքի մասին, երբ հազարավոր բնակիչներ, հազարավոր վարորդներ, Շահումյան, Դաշտ և այլ գյուղերի բնակիչներ իրենց խոսքն են ուղղում ճանապարհաշինարարներին, ովքեր կարելի է ասել ըստ քմահաճույքի են աշխատում, իսկ մինչ այդ վարորդները կոտրում են ավտոմեքենաները, ճանապարհի աջ և ձախ կողմերում գործող խանութները, առևտրի կրպակները, գյուղատնտեսական ապրանքների, հավի, բադի մեծածախ վաճառքով զբաղվողները իրենց աշխատանքային գործունեությունը սկսում են փոշու մեջ, իսկ անձրևային եղանակին տպավորություն է, որ մարդիկ գտնվում են Անապայում, որտեղ ցեխի վաննաներ են ընդունում։
Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, վարորդներն ի նշան բողոքի սպառնում էին պարալիզացնել առանց այն էլ պարալիզացված մի քանի կիլոմետրանոց ճանապարհը, քանի որ ըստ նրանց՝ ճանապարհաշինարարները ցուցաբերում են դանդաղկոտություն, աշխատում են 2-3 հոգով, այն էլ հնդիկներ, իսկ երբ տեղեկանում են, որ տարածք է ժամանելու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ապա աշխատողների թիվն ավելանում է ու տպավորություն է ստեղծվում, թե օրերի ընթացքում ճանապարհը կհիմնանորոգվի։ Բայց երբ Դ․ Խուդաթյանը չի գալիս, նորից ճանապարհաշինարարները տեղում դոփում են։
«6 անգամ եղել է դեպք, որ շտապօգնություն ենք կանչել բուժառուի համար, ու բոլոր դեպքերում էլ շտապօգնությունը ոչ իր մեղքով կանչի վայր է հասել բավականին ուշացումով ու դրա մեղավորը ոչ թե բժիշկներն են, այլ այն կազմակերպությունը, որին կառավարությունը հսկայական գումարներ է հատկացրել ճանապարհի հիմնանորոգումը սկսելու և ավարտին հասցնելու համար, մինչդեռ տեսնում եք ինչ վիճակում է գտնվում ճանապարհը։ Էլ չենք ասում, որ մի քանի անգամ էլ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել ու անգամ պարեկներն էլ են ուշացել այդ քանդված, ավերակի վերածված, ամռան տապին՝ փոշով, անձրևին՝ ցեխով պատված այս ճանապարհի պատճառով։
Հիմա խնդրանքով դիմում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դ․ Խուդաթյանին, բայց նաև քաջ գիտենալով, որ ինքը բավականին ծանրաբեռնված է։ Տեսնում ենք նաև, թե Հայաստանում ինչքան ճանապարհների կառուցման, նորոգման ու հիմնանորոգման գործերի է հետևում, բայց խնդրում ենք, իր մեկ ու բավականին խիստ, նույնիսկ անհրաժեշտության դեպքում համաձայն ենք, որ ցուցաբերի կոպտություն ու դրանց պարտադրի, որ թամբալություն չանեն։
Ասում են՝ մենք մեր կուրսը փոխել ենք, գնում ենք Եվրոպա։ Եվրոպայում եթե ճանապարհաշինարարները ցուցաբերեին նման անպատասխանատվություն, չեք պատկերացնի ինչ կլիներ նրանց ճակատագիրը։ Կամ ասում են՝ մենք արդեն Չինաստանին դարձել ենք գործընկեր։ Չինաստանում մարդիկ մեկ շաբաթում մի քանի կիլոմետրանոց ճանապարհ են կառուցում, իսկ մեզ մոտ հիմնանորոգման վերջը չի երևում։
Երեխաներին մանկապարտեզ ու դպրոց ենք տանում փոշու միջով։ Էն խեղճ արագիլները լեզու ունենային, իրենք էլ բողոքի ակցիա կանեին։ Մենք այսօր չենք դիմում բողոքի ակցիայի, չենք պարալիզացնում ճանապարհը միայն հավատալով Դավիթ Խուդաթյանին, ով մեր դարդին դարման կլինի»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, վերջերս, չգիտես ինչու, դադարեցվել էին Արմավիրի մարզից դեպի Արագածոտնի մարզ տանող մի քանի կիլոմետրանոց ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Այդ մի քանի կիլոմետրանոց ճանապարհը առավոտից մինչև ուշ գիշեր պատվում էր փոշով, քանի որ ճանապարհաշինարարները, թվում է թե, ամառային հանգստի էին մեկնել։
Մինչդեռ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում տեսահոլովակ էր հրապարակել և ազդարարել էր, որ ճանապարհի հիմնանորոգումը սկսվել է։
Քանի օր է՝ ոչ միայն ճանապարհաշինարարները չէին երևում աշխատանքներ կատարելիս, այլ նաև ամբողջ այդ մի քանի կիլոմետրանոց ճանապարհը վարորդներն անցնում էին փոշի կուլ տալով ու ամենաքաղցր խոսքերն էին ուղղում ճանապարհը հիմնանորոգող կազմակերպության հասցեին ու արդեն կես լուրջ, կես կատակ հայտնում էին, որ երևի թե դիմեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին, ում մեծադիր նկարը կարծես թե խորհրդանշեր այն, որ բնակիչները ուզում էին դիմել նրան, որպեսզի ինքը հանձն առներ այդ մի քանի կիլոմետրանոց ճանապարհի հիմնանորոգումը, որովհետև լսել էին, թե քարոզարշավի ժամանակ ինչպես էր Ս. Կարապետյանը հայտնել, որ ինքը իր բիզնեսը սկսել էր ասֆալտ փռելուց։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։