211652_close_icon
views-count60329 դիտում article-date 11:26 28-11-2024

Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհը վերածվել է քաոսի. մարդաբոյ փոսերը, արևին՝ փոշին, անձրևին՝ ցեխը, դարձել են պատուհաս. զբոսաշրջիկներն էլ Գառնի, Գեղարդ գնալիս ականատես են լինում Երևանի զարգացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, Հանրապետությունում տեղացած ձյան հետևանքով Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհը վերածվել էր իսկական քաոսի:

Տևական ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ»-ը  (ըստ հավաքված քաղաքացիների հայտնածի), ավարտին չի հասցնում մի քանի կմ-անոց ճանապարհի հիմնովին վերանորոգման աշխատանքները:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, փողոցի հարևանությամբ գործող բազմաթիվ օբյեկտների տերերն ասում էին.

«Երբ սկսեցին էս ճանապարհը քանդել, ճանապարաշինարարներն ասում էին, որ կարճ ժամանակում ասֆալտապատվելու է և այն դառնալու է անվտանգ, վարորդների համար անցանելի ճանապարհ: Ամբողջ Ջրվեժով, օբյեկտի աշխատողներով ուրախացանք, ասեցինք՝ լավա, ոնց որ ժողովուրդը կասեր՝  մեր փողոցում էլ արև կպավ: Բայց ստացվեց, որ ճանապարհը վերակառուցող ընեկերության պատասխանատուները օդ դուրս եկան. ամեն օր վթարներ են լինում, ամեն օր խցանումներ, անգամ շտապօգնությունն ու հրշեջ-մեքենաները, երբ կանչով գալիս են, մնում են խցանման մեջ:

Երեկ էլ ձյունը տեղաց, ավելի վատացավ: Հետաքրքիր է՝ ով է պատասխան տալու էս բարձիթողի վիճակի համար:
Ասում են՝ Եվրոպային ենք մոտենում. բա Եվրոպայում էս ձևի վիճակ կլինե՞ր: Մի ամսվա գործը արդեն երկար ու ձիգ ամիսներ է՝ ձգվում է:

Ինչ անենք՝ մենք էլ բռնենք, դիմենք կտրուկ միջոցների, փակենք ճանապարհնը, որ նոր պատասխանատուները խոսքից գործի անցնեն:

Արդեն եղանակը դառնում է ձմեռային, ու հետաքրքիր է՝ էդ ոնց են անելու, որ էս ճանապարհը հանձնեն շահագործման:

Հավատացեք՝ մարդիկ սկզբում ուրախացան ու գովասանքի խոսքեր էին ուղղում ճանապարհը կառուցողների հասցեին, իսկ հիմա պատկերը լրիվ այլ է. «ամենաքաղցր» խոսքերն են ուղղում: Ու ուզում ենք նաև էս ճանապարհով մի անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանիվով անցնի ու տեսնի, թե ինչ բարձիթողի վիճակ է, էլ չենք ասում, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ այս ճանապարհով են գնում Գառնի, Գեղարդ, ու մի ժամից ավելի է պահանջվում, մինչև նրանք անցնում են այդ խորդուբորդ, արևին՝ փոշի, անձրևին՝ ցեխ առաջացնող ճանապարհով»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 191+
191+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր