211652_close_icon
views-count1555 դիտում article-date 23:05 03-07-2026

Արմավիրից դեպի Արագածոտնի մարզ տանող մի քանի կմ ճանապարհը վարորդներն անցնում են փոշի կուլ տալով ու քաղցր խոսքեր հնչեցնելով պատասխանատուների հասցեին՝ ասելով. «Վերջը դիմելու ենք «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Վերջին օրերին, չգիտես ինչու, դադարեցվել է Արմավիրի մարզից դեպի Արագածոտնի մարզ տանող մի քանի կիլոմետրանոց ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ մի քանի կիլոմետրանոց ճանապարհը առավոտից մինչև ուշ գիշեր պատվում է փոշով, քանի որ ճանապարհաշինարարները, թվում է թե, ամառային հանգստի են մեկնել։

Մինչդեռ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում շաբաթներ առաջ տեսահոլովակ էր հրապարակել և ազդարարել էր, որ ճանապարհի հիմնանորոգումը սկսվել է։

Քանի օր է՝ ոչ միայն ճանապարհաշինարարները չեն երևում աշխատանքներ կատարելիս, այլ նաև ամբողջ այդ մի քանի կիլոմետրանոց ճանապարհը վարորդներն անցնում են փոշի կուլ տալով ու ամենաքաղցր խոսքերն են ուղղում ճանապարհը հիմնանորոգող կազմակերպության հասցեին ու արդեն կես լուրջ, կես կատակ հայտնում են, որ երևի թե դիմենք «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին, ում մեծադիր նկարը կարծես թե խորհրդանշի այն, որ բնակիչները ուզում են դիմեն նրան, որպեսզի ինքը հանձն առնի էդ մի քանի կիլոմետրանոց ճանապարհի հիմնանորոգումը, որովհետև լսել են, թե քարոզարշավի ժամանակ ինչպես է Ս. Կարապետյանը հայտնել, որ ինքը իր բիզնեսը սկսել է ասֆալտ փռելուց։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, արդեն մի քանի օր է՝ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը սկսել էր Արմավիրի մարզը Արագածոտնի մարզին կապող՝ Արագածոտնի մարզի վարչական տարածքում գտնվող Շահումյան բնակավայրի մոտ 5 կիլոմետրանոց գլխավոր ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։


Մայիսի 7-ին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհաշինարարները հատուկ տեխնիկայով սկսել էին խոտանված ճանապարհի վրայից հեռացնել հին, արդեն քայքայված ասֆալտը, որից հետո ճանապարհը պատվելու էր խճաքարով, ապա 3 շերտով իրականացվելու էր ասֆալտապատում։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ճանապարհաշինարարները նշել էին, որ մինչ ասֆալտապատումը ճանապարհին փոխվել էին նաև կոյուղատարերն ու ջրահեռացման խողովակները։

Իսկ աշխատանքներին տեղում ծանոթանալու համար արդեն 2 անգամ իրենց էին այցելել ՏԿԵ նախարար Դ. Խուդաթյանը, Արագածոտնի մարզպետ Ս. Մովսիսյանը և Արմավիրի մարզպետ Վ․ Խաչատրյանը։

Իսկ որ ճանապարհն ըստ իրենց լինելու է որակյալ, դա կզգան վարորդները, երբ հիմնանորոգված ճանապարհն ամբողջությամբ կհանձնվի շահագործման։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր