211652_close_icon
views-count18805 դիտում article-date 20:17 08-06-2023

Բնակիչներն ահազանգում են․ Եղվարդում Վեոլիա ջուրը 20 օր է՝ ճանապարհը վերածել է «սոդոմ-գոմորի»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այն, որ ՀՀ կառավարությունն ու մարզպետարանները հանրապետությունում մեծ թափով աշխատանքներ են կատարում ասֆալտապատման ուղղությամբ, դա անհերքելի փաստ է։

Անգամ այնպիսի ճանապարհներ են ասֆալտապատվում, որ վերջին անգամ այդ հատվածներում քաղաքացիները ասֆալտի երես են տեսել սովետական տարիներին։

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցի բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են՝ ասելով. «20 օր է՝ Վեոլիա ջուրը ջրախողովակների համար աշխատանքներ է կատարել, սակայն, ցավոք, ոչ լիարժեք։

Գովելի է, որ նոր ջրագծեր են անցկացվում, բայց ո՞ւմ է պետք, որ գործը թերի են անում։

20 օր է՝ Վեոլիա ջուրը Կոմիտաս փողոցից դեպի Արայի գյուղ տանող ճանապարհահատվածը վերածել են մի իսկական «սոդոմ-գոմորի»։

Ջրախողովակները անցկացրել են, սակայն հետևից ասֆալտապատում չեն արել, ինչի պատճառով էլ հիմնականում գիշերային ժամերին մի քանի ավտովթարներ է տեղի ունեցել։ Երջանիկ պատահականությամբ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «ինչ եղել է, ժեշտին է եղել»։

Ասում են, թե մենք աշխատում ենք եվրոպական չափանիշներին համապատասխան, բայց նույն եվրոպական երկրներում նման կիսատ-պռատ աշխատանքների չես հանդիպի։

Չգիտենք էլ, թե Վեոլիա ջուրը երբ գործը ավարտին կհասցնի ու մենք կպրծնենք չոր եղանակին փոշի շնչելուց, անձրևի ժամանակ՝ ցեխաջրերի մեջ հայտնվելուց, գիշերային ժամերին էլ՝ ավտոմեքենաներ ջարդելու արատավոր երևույթից։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր