Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան
2026-ի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը քվեարկել է իրական Հայաստանի գաղափարախոսության օգտին. Ընտրությունների այս արդյունքը պատմական է, որովհետև վերաձևակերպում է Հայաստանի Հանրապետության գործառույթային նշանակությունը։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին, այսօր՝ օգոստոսի 24–ին, ԱԺ–ում կառավատության առաջիկա 5–ամյակի ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «1990 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման հիմքում դրված էր այն փիլիսոփայությունը, թե պետությունը մեզ հարկավոր է պատմական արդարությունը վերականգնելու և այս ընկալումը արտահայտվել էր Ղարաբաղյան շարժմամբ։
Իրական Հայաստանի գաղափարախոսությունը արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության գործառնական միակ նշանակությունը իր միջազգայնորեն ճանաչված 29743 քկմ տարածքում իր քաղաքացիների համար խաղաղություն, ազատություն, անվտանգություն, բարեկեցություն ապահովելն է, քաղաքացիների երջանկության համար միջավայր, ինչպես ժամանակակից կյանքում ընդունված է ասել էկոհամակարգ ստեղծելը, ժողովրդի ինքնությունը պահպանելը և զարգացնելը։
Հենց այսպիսի պետության ու տեսլականի օգտին են քվեարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2026–ի հունիսի 7-ին և այս տեսլականն է, որ անվանում ենք չորրորդ Հանրապետություն։ Եվ այսպիսով կարող ենք արձանագրել, որ Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ հանրապետությունը իրականություն է։ Այն որ հենց խաղաղ կյանքի պետությունն է մեր ժողովրդի ակնկալիքը ինձ համար ակնհայտ է դառնում Երրորդ հանրապետության պատմության հետահայաց վերլուծությամբ։
2021 թվականին օրինակ այն պայմաններում, երբ ընդիմություն զարգացնում էր «պարտված իշխանությունը պետք է հեռանա» թեզը, ժողովուրդը վստահության քվե տվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Մինչդեռ 1994 թվականից ի վեր պատերազմում հաղթանակի թեզով կամ որպես հաղթական առաջնորդ հանդես եկած նախկին նախագահներից որևէ մեկը ընտրություններում չի ստացել ժողովրդի վստահության մանդատը և ստիպված է եղել բռնազավթել իշխանությունը կեղծիքների, ուժի կիրառման և կամ սպանությունների ու ահաբեկումների միջոցով։
Այդպիսի մի փորձ էր, որ 2018 թվականին պսակվեց հեղափոխությամբ։ Այս ամենը մեկ բանի նշան է, որ մեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ Ղարաբաղյան հակամարտությունը թակարդ է և առանց այս փաստի հետ առերեսվելու հնարավոր չէ ունենալ իրապես անկախ պետություն, որտեղ կարելի լինի ազատ, անվտանգ և բարեկեցիկ կյանքը։
Այնուամենայնիվ, ինչպես հաճախ պատահել է մեր պատմության մեջ, ժողովրդի այդ ձգտումները քաղաքական ձևակերպում չեն ստացել, որովհետև մեր պատմական ավանդույթը հոգևոր քաղաքական վերնախավերից ժողովրդին գաղափարներ պարտադրելն է և ոչ թե ժողովրդի ցանկություններից ու ձգտումներից քաղաքական գաղափարներ ու հայացքներ դուրս բերելը, և այս ավանդույթը շարունակվել է մինչև 2018–ի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը։
Հեղափոխության առանցքային արդյունքը պիտի լիներ այն, որ քաղաքականությունների ու քաղաքական հայեցակարգերի ձևավորման վրա ժողովրդի ազդեցությունը մեծանար։ Այս երևույթը նախ ինտուիտիվ արտահայտություններ գտավ, ապա և ավելի ու ավելի հաստատուն և համակարգված տեսք ստացավ, և այսօր այստեղ տեղի ունեցողը հենց դրա արտահայտությունն է»։