211652_close_icon
views-count433 դիտում article-date 20:52 23-08-2026

Գեղարդավանք. Սուրբ Պատարագ և հոգեհանգստյան կարգ Բագրատ Սրբազանի հոր հանգատության համար

Գեղարդավանքում անցկացվել է Սուրբ Պատարագ և հոգեհանգստյան կարգ Բագրատ Սրբազանի հոր՝ Պետրոս Գալստանյանի հոգու հանգստության համար։

Այս մասին նշված է Սրբազան պայքարի տելեգրամյան ալիքում:

90 տարի երկրի վրա սիրով և բարությամբ լեցուն կյանք ապրելուց հետո Պետրոս Գալստանյանը մեկնեց դեպի իր սիրելի Աստծո գիրկը։

Թող հոգին խաղաղությամբ ննջի։

Մարդիկ Հայաստանի տարբեր ծայրերից եկել էին իրենց զորակցությունը հայտնելու Սրբազան օրը։

Հոգեհանգստյան կարգը (կամ հոգեհանգիստը) մահացած մարդու հոգու խաղաղության համար կատարվող եկեղեցական աղոթքն ու արարողությունն է: Այն հավատացյալների սիրո և հիշատակի դրսևորումն է՝ ուղղված Աստծուն, որպեսզի Նա ողորմի և հանգիստ շնորհի հանգուցյալի հոգուն:

 

Նմանատիպ նյութեր