211652_close_icon
views-count1180 դիտում article-date 17:31 10-10-2026

Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը։
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

Վանաձոր քաղաքում՝
– Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 28-ին և հոկտեմբերի 3-ին,
– Հերացի և Վարդանանց փողոցի հարակից տարածքներ՝ չեն գերազանցել:
Հրազդան քաղաքում՝ սեպտեմբերի 27-29-ը։
Արարատ քաղաքում՝ սեպտեմբերի 28-ին և հոկտեմբերի 2-ին։
Գյումրի քաղաքում՝ սեպտեմբերի 27-ին։

Նմանատիպ նյութեր