55105 դիտում
21:02 19-02-2023
Վարչապետի խիստ հանձնարարականը արհամարհած ունեն Արմավիրի մարզպետն ու քաղաքապետը. մի ամբողջ շենք «տեռոր»-ի է մատնված ու ամեն պահի հնարավոր է հայտնվի Ազատ գյուղի զինվորական կացարանի վիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի տարի է՝ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա 8 Ա շենքի (Արմավիրում ավելի շատ հայտնի Բանլգալդեշի) 5 մուտքանի շենքի մոտ 180-ից ավելի բնակիչներ «տեռոր»-ի մեջ են ապրում:
Նույն շենքի երկու բնակարաններում են բնակվում երկու քույր ու մեկ եղբայր, որոնք մի իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար: Նրանց հակասանիտարական ու անմարդկային պայմաններում ապրելու հետանքով ողջ շենքի բնակիչները, կարելի է ասել, ամեն օր ահը սրտներում սպասում են, թե երբ է ողբերգությունը թակելու իրենց դուռը, քանի որ այդ անձնավորությունները քարե դարից ավելի վատ պայմաններում են ապրում:
Խնդրին տեղյակ են թե՛ Արմավիրի մարզպետարանում, թե՛ Արմավիրի քաղաքապետարանում, սակայն մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանն ու քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ոչ մի միջոց չեն ձեռնարկում այդ խնդիրը լուծելու համար: Մարզպետն ու քաղաքապետը լավ գիտեն ինչ է կատարվում այդ շենքում, գիտեն, որ մի գեղեցիկ օր հնարավոր է շենքը այդ հոգեկան անհավասարակշռություն ունեցող ընտանիքի պատճառով կրակի մատնվի՝ ինչպես որ կրակի մատնվեց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում զինվորների կացարանը:
Մի քանի անգամ շենքի հրդեհումը փրկել են բնակիչներն ու Արմավիրի մարզի հրշեջները, բայց մարզպետարանի ո՛չ մի պատասխանատու չի բարեհաճել անգամ մի քանի ժամով գալ ու տեղում ծանոթանալ իրավիճակին: Երբ Ազատ գյուղում ողբերգական այդ հրդեհի դեպքը տեղի ունեցավ, Կառավարության նիստի ժամանակ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ հանձնարարականներ տվեց, որպեսզի պատկան մարմինները խստագույնս հետևողական պայքար տանեն նման երևույթների դեմ, սակայն Արմավիրի մարզպետն ու քաղաքապետն ասես չեն հասկացել վարչապետի հանձնարարականի իմաստը:
Բնակիչները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «21 դար եք ասում, ի՞նչ եք հասկանում հարգելի մարզպետ ու քաղաքապետ: Դուք 5 րոպե կապրե՞ք նման պայմաններում, ողջ շենքը տեռորի մեջ են առել, ինչ է ձեզ հաճո՞ւյք է պատճառելու այն պահը, երբ մի օր գաք ու տեսնեք ամբողջ շենքը վերածվել է մոխրակույտի ու ներսում մոխրացած դիեր կան, դա՞ է ձեր ուզածը: Ուզում ենք հավատանք, որ գոնե Վարչապետ Ն. Փաշինյանի հանձնարարականը մեծն մարզպետն ու մեծն քաղաքապետը կիրականացնեն, հակառակ դեպքում ամեն օր մենք սպասելու ենք նոր անախորժությունների: Այս դեպքում ո՛չ մարզպետարանը, ո՛չ քաղաքապետարանը կանգնած չեն բնակիչների կողքին, միայն ոստիկանությունն ու հրշեջ-փրկարարներն են մեզ անհրաժշետության դեպքում հասնում օգնության: Հրշեջները մի քանի անգամ եկել ու այդ ընտանիքի կողմից վտանգ ներկայացնող կրակի դեմն առել են: Էլ չենք ասում, որ այդ ընտանիիի պատճառով ամբողջ տարածքում տիրում է գարշահոտություն, հակասանիտարական վիճակ: Հարգելի մարզպետ ու քաղաքապետ, այս հարցում դուրս եկեք ձեր ջայլամային քաղաքականությունից ու իրական գործ արեք, թե չէ այդ ամբողջ ընտանիքներին, որ մի բան պատահի, առաջին հերթին դուք եք Բարձրյալի մոտ պատասխան տալու: Բնակիչներիս կողմից էլ արժանանալու եք ամենադաժան անեծքներին»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+