211652_close_icon
views-count3853 դիտում article-date 10:34 10-05-2026

Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ ավարտին է մոտենում Նուբարաշենում սողանքային ճանապարհի բետոնե հենապատի կառուցման և հիմնանորգման աշխատանքները․ այն դադարեցվել էր անբարենպաստ եղանակի պատճառով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արդեն կարելի է ասել աշխատանքների մեծ մասը կատարվել է Երևանի Նուբարաշեն վարչական շրջանից Արարատի մարզի Բարձրաշեն, Ջրաշեն, Զովաշեն և Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ տանող ճանապարհին, որտեղ դեռ սովետական տարիներին միշտ եղել են սողանքներ, ինչի պատճառով էլ երթևեկությունը նշված հատվածով երբեմն վարորդների համար դառնում էր փորձաշրջան, որտեղ ցավոք տեղի էին ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ՝ այդ թվում մարմնական ելքով։

ՀՀ կառավարությունը Երևանի քաղաքապետարանի հետ անցած տարի որոշեցին ու քաղաքապետարանը խոշոր չափի ֆինանսներ հատկացրեց, որից հետո սկսվեց ճանապարհին հենապատ տեղադրելու և ճանապարհի լայնացման աշխատանքներ, ինչի վերջնական ավարտից հետո երթևեկությունը այդ հատվածում ըստ ճանապարհաշինարարների կլինի անվտանգ ու ապահով։ 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 9-ին, արդեն ակնհայտ երևում էր, որ ոչ միայն հիմքն է կառուցվել, այլ նաև երեք շարք կատարվել է ջրագծերի և բետոնապատման աշխատանքներ ու հիմա ըստ ճանապարհաշինարարների որոշ ժամանակ անց կսկսվի խճաքարի լցման, ապա ասֆալտապատման աշխատանքներ։
Երևանի քաղաքապետարանն էլ խոստացել է, որ այդ հատվածում լինելու է արտաքին լուսավորություն։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ճանապարհաշինարարները նաև նշում էին, որ երկու անգամ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով այցելել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և իրենք նաև աշխատում են շաբաթ և կիրակի օրերին, որպեսզի օր առաջ ճանապարհը հանձնվի շահագործման։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ ապրիլի 14-ին, ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ վերսկսվել էին Նուբարաշեն վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենից դեպի Արարատի և Կոտայքի մարզեր տանող ճանապարհի հենապատի կառուցման շինարարական աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները սկսվել էին նախորդ տարի և մեծ թափով առաջ էին ընթանում, սակայն անբարենպաստ եղանակի, տեղացած առատ ձյան ու հորդառատ անձրևների պատճառով այն ժամանակավորապես դադարեցվել էր։

Արդեն ամբողջությամբ պատրաստ է հիմքի և հենապատի 1 շարքը, որի երկարությունը անցնում է 12 մետրը, սկսվել է, ինչպես շինարարներն էին նշում, 2-րդ, հետո 3-րդ և 4-րդ հարկերի հենապատերի բետոնապատումը

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ օրեր առաջ աշխատանքային ժամից հետո նշված վայր է ժամանել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ համապատասխան վարչությունների պետերի հետ, և տեղում ուսումնասիրել է կատարված աշխատանքները։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Նուբարաշենից դեպի Արարատի մարզի Բարձրաշեն, Զովաշեն, Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ տանող ճանապարհի Նուբարաշենի վարչական տարածքում վերսկսվել էին ճանապարհաշինարարական աշխատանքները, որոնք մեկ ամիս դադարել էին՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
աշխատանքները դադարեցվել էին առատ ձյան պատճառով, քանի որ այդ պայմաններում աշխատանքները կլինեին ոչ արդյունավետ։

Փետրվարի 17-ին «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ի աշխատակիցները վերսկսել էին աշխատանքները, և իրականացնում էին բետոնե պատնեշի հենապատի կառուցման աշխատանքները, որտեղ տեղադրվում էին հատուկ կոնստրուկցիաներ, որոնց մեջ այնուհետև տեղադրվելու էին հատուկ ջրահեռացման համար պլաստմասե ջրախողովակներ, որի միջով կուտակված անձրևաջրերը դուրս էին  թափվելու, որպեսզի հենապատի և հիմքի ամրությունը չթուլանար և փլուզումներ տեղի չունենային։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ն իրականացնում էր Նուբարաշենի վարչական տարածքում 30 տարուց ավելի վարորդների համար պատուհաս դարձած ճանապարհի ոչ թե նորոգման, այլ հիմնանորոգման, կամ ավելի ճիշտ՝ նոր ճանապարհի բետոնե հենապատի կառուցման աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ն մեծ թափով աշխատանքները առաջ է տանում։

Այսօր արդեն ակնհայտ երևում է աշխատանքի դրական արդյունքը․ այն է՝ հաստ բետոնե հիմքի վրա արդեն տեղադրվում են միջազգային չափանիշներին համապատասխան երկաթե նոր ամրաններ, որոնց բարձրությունը հասնում է մոտ 11 մետրի, իսկ հենապատի երկարությունը՝ մոտ 180 մետր։

SHAMSHYAN.com–ին զանգահարած մի քանի քաղաքացիներ նշում են, թե իբրև ամրանները ամբողջովին հին են, ինչ-որ փլուզման վայրից բերված, պանելների միջից հանված «արմատուրաներ» են։ Սակայն այդ ամենը կամ անտեղյակությունից է, կամ էլ միտումնավոր փորձում են «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի վրա, ինչպես ժողովուրդն է ասում, «բոչկա գլորել»։

Աշխատանքները Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ շաբաթական 2-3 անգամ ստուգում է քաղաքապետի տեղակալը, ով անգամ լուսանկարների ու տեսանյութերի տարբերակները՝ կատարված աշխատանքների մասին, ներկայացնում է քաղաքապետին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ն ճանապարհաշինարարության և կամուրջների վերանորոգման ու կառուցման հարուստ փորձ ունի, իսկ աշխատակիցները աշխատում են անգամ հանգստյան օրերին, որպեսզի մեկ օր շուտ ճանապարհը բացվի։

Ֆոտոլրագրողի հարցին՝ արդյոք սողանքային հատված համարվող այդ տարածքում հետագայում նորից սողանքներ տեղի չեն ունենա, «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ի աշխատակիցները տեղում հայտնեցին, որ ամեն մանրուք հաշվարկված է, և իրենք առաջին հերթին աշխատում են որակի վրա։

Նույնիսկ խոստովանեցին, որ աշխատակիցներից շատերը աշխատանքի բերումով նշված ճանապարհով են միշտ հասել Երևան։

2025թ․ հոկտեմբերի 19-ին ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ արդեն մեծ թափով առաջ էր ընթանում Նուբարաշեն վարչական շրջանից դեպի Արարատի և Կոտայքի մարզեր տանող, Նուբարաշենի վարչական տարածքում 30 տարուց ավելի վարորդների համար պատուհաս դարձած, ամեն անգամ վերանորոգելուց հետո կարճ ժամանակում սողանքի հետևանքով վտանգավոր ճանապարհ դարձած հատվածում ճանապարհի նոր կառուցման աշխատանքները:

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր