211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում երեխաների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ 11-ամյա երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

views-count16958 դիտում article-date 20:29 07-03-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մարտի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարզի գյուղերից մեկից վայր ընկնելու հետևանքով «գանգուղեղային, ողնաշարի, պարանոցի վնասվածք հարցականով» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտավազդ Սարգսյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 11-ամյա Հ․ Ս․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, Արտաշատի համայնքային ոստիկաններին կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 09։50-ի սահմաններում մարզի գյուղերից մեկում երեխան վիճաբանել է Արարատի մարզի բնակիչներ 12-ամյա Կ․ Ս․-ի և 11-ամյա Գ․ Դ․-ի հետ, որի ընթացքում միմյանց հասցրել են փոխադարձ հարվածներ՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր