Ամերիկացիներն օգնում են Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանին․ Լավրով
Ամերիկացիներն անմիջականորեն մասնակցում են ռուսական թիրախների, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտների վրա ուկրաինական սպառազինության նշանառմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ելնում է այն կանխադրույթից, որ ամերիկացի գործընկերները դեռ չեն հրաժարվել Անքորիջի առաջարկներից։
Լավրովը հավելել է, որ Եվրոմիության ռազմականացման համատեքստում, Ռուսաստանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, «սակայն չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա»։
Նա նաև նշել է, որ որևէ առաջարկ չի եղել սևծովյան նախաձեռնության վերականգնման շուրջ։
ՌԴ արտգործնախարարի գնահատմամբ՝ ՄԱԿ-ը «ոչ այնքան պատվաբեր դեր» է խաղացել սևծովյան նախաձեռնության հարցում, քանի որ այն իրագործվել է միակողմանիորեն և ի շահ Ուկրաինայի։