211652_close_icon
views-count988 դիտում article-date 21:13 29-02-2024

Ֆինլանդիան չի արգելում Ուկրաինային՝ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին

Ֆինլանդիան չի արգելում Ուկրաինային՝ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, սակայն չի էլ փոխանցել հեռահար զենք։ Այս մասին հայտնել են Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունից:

Նախարար Անտտի Հաքանենը նշել է, որ Ուկրաինայի կողմից զենքի կիրառման սահմանափակումը սահմանել են հիմնականում այն պետությունները, որոնք փոխանցել են հեռահար հրթիռային սպառազինություն, Ֆինլանդիան, սակայն, նման զենք չի փոխանցել:

Լրատվամիջոցների տվյալով՝ Ֆինլանդիան հրապարակավ չի հայտնել, թե ինչ զենք է փոխանցել Ուկրաինային:

Նմանատիպ նյութեր