Դոնալդ Թրամփը վստահ է՝ բոլոր ամերիկացիներն ուզում են, որպեսզի ինքը հաջորդ նախագահական ընտրություներում կրկին առաջադրվի
ԱՄն-ի նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանական Daily Mail պարբերականին տված հարցազրույցում հաստատել է, որ մտադիր է 2020 թվականին անցկացվելիք նախագահական ընտրություններում կրկին իր թեկնածությունն առաջադրել, հաղորդում է Interfax-ը։
«Ես վճռականորեն եմ տրամադրված այդ հարցում։ Կարծես թե բոլորն են դա ուզում»,-նշել է ԱՄՆ-ի նախագահը՝ պատախանելով հարցին, թե մտադի՞ր է մասնակցել 2020-ի ընտրություններին։
Մեկ այլ հարցին, թե տեսնո՞ւմ է ինքը դեմոկրատների մեջ որևէ մեկին, ով կկարողանա մրցակցել իր հետ, Թրամփը բացասական պատասխան է տվել։
«Ոչ, ոչ մեկին էլ չեմ տեսնում։ Ես նրանց բոլորին գիտեմ ու չեմ տեսնում որևէ թեկնածուի։ Նրանք ճիշտ թեկնածու չունեն»,-հավելել է ԱՄՆ-ի նախագահը։