211652_close_icon
views-count3409 դիտում article-date 14:34 22-07-2026

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից:

ԿԸՀ-ն կշարունակի քննել Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ «Ուժեղ Հայաստանի» առաջին համար Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու պահանջով:

Հիշեցնենք, որ փաստաբան Արամ Վարդևանյանը նախօրեին հայտնել է՝ Կարապետյանին առնչվող քրեական գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» աջակից Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին: Ալեքսանյանին մեղադրում են հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։

Նմանատիպ նյութեր