Մհեր Սահակյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվի:
Հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել էր 65 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել:
Պատգամավորը վստահեցնում է, որ մարտի 31-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փակ քննարկմանը տեղի ունեցած միջադեպի ժամանակ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարված է հասցրել՝ զուտ ինքնապաշտպանական նկատառումներից ելնելով: