Եվրախորհրդարանը Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարի Լե Պենին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
Եվրախորհրդարանն այսօր Բրյուսելում կայացած նիստում քվեարկել է «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ և «Ազգերի ու ազատության Եվրոպա» դաշինքի ղեկավար Մարին Լե Պենին անձեռնմխելիությունից զրկելու օգտին, հաղորդում է Ria Novosti-ն։
Քվեարկությունն անցկացվել է ձեռքը բարձրացնելու եղանակով, ինչի ժամանակ պատգամավորների մեծ մասը կողմ է արտահայտվել։
Լե Պենին, ով նախագահական ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրելու, անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնությանը նախօրեին քվեարկել էր ԵԽ իրավաբանական հարցերով հանձնաժողովը։
Ֆրանսիայում վերջինս համարվում է հետաքննության ֆիգուրանտ, որը վարում է Նանտերի դատախազությունը և կապված է ԻՊ-ի՝ վայրագություններով լուսանկարների հետ, որոնք Լե Պենը հրապարակել էր Twitter-ի իր էջում։