Երկու նախարար լքել են Մեծ Բրիտանիայի կառավարությունը՝ նոր վարչապետի նշանակումից հետո
Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ և արդարադատության նախարար Դևիդ Լեմին, ինչպես նաև ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվսը լքել են կառավարությունը՝ առանց սպասելու վարչապետ Էնդի Բերնեմի կաբինետի նոր կազմի հայտարարմանը:
Երկու քաղաքական գործիչներն էլ համարվում էին կառավարության նախկին ղեկավար Քիր Ստարմերի մոտ դաշնակիցները:
Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով՝ նոր կաբինետում փոխվարչապետի պաշտոնը հնարավոր է զբաղեցնի Լեյբորիստական կուսակցության առաջնորդի տեղակալ Լյուսի Փաուելը, իսկ Ֆինանսների նախարարությունն, ամենայն հավանականությամբ, կգլխավորի ներքին գործերի ներկայիս նախարար Շաբանա Մահմուդը:
Էնդի Բերնեմը վարչապետի պաշտոնը ստանձնել է երկուշաբթի՝ փոխարինելով Քիր Ստարմերին, որը հրաժարական տվեց իշխող Լեյբորիստական կուսակցության պատգամավորների ճնշումների ֆոնին՝ մայիսյան մունիցիպալ ընտրություններում կրած պարտությունից հետո: