Եմենի հուսիթները սպառնացել են Սաուդյան Արաբիային՝ օդային տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո
Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (հուսիթները) հայտարարել է Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և ռազմավարական օբյեկտներին հնարավոր հարվածներ հասցնելու մասին, եթե Էր-Ռիադը խախտի իրենց օդային տարածքը կամ ռազմական գործողություններ ձեռնարկի իրենց դեմ։
Հայտարարության առիթը հուսիթների հնչեցրած այն մեղադրանքն է, թե սաուդյան կողմն իբր փորձել է խոչընդոտել Սանայի օդանավակայանում իրանական քաղաքացիական ինքնաթիռի վայրէջքին։ Շարժման վարկածով՝ սաուդյան «ռազմական ինքնաթիռներ» են ներգրավվել թռիչքը վերահսկելու կամ դրան միջամտելու համար։
Ի պատասխան՝ հուսիթները նախազգուշացրել են, որ ցանկացած նման գործողություն կդիտարկվի որպես թշնամական և կհանգեցնի Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հասցվող հարվածների։