Հուսիթները գրավել են Եմենի Թաիզ քաղաքը
                        «Անսար Ալլա » հուսիթական շարժման ապստամբները գրավել են Եմենի՝ մեծությամբ 3-րդ քաղաք Թաիզը: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ նրանց հաջողվել էր գրավել այդ քաղաքի օդանավակայանը: 
Արաբական լրատվամիջոցները նշել են, որ Թաիզ քաղաքը գտնվում է մայրաքաղաք Սանայից 225 կմ հարավ, ինչը շատ բարենպաստ  է հուսիթների կողմից Ադեն քաղաքը հարձակման ենթարկելու համար, ուր հանգրվանել է երկրի նախագահ Մանսուր Հադին: 
Նշենք, որ նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Եմեն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

