Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում քամին կոտրել է հաստաբուն ծառը. օպերատիվ են գործել Վանաձորի փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ հունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում քամու հետեւանքով հաստաբուն ծառը կիսով չափ կոտրվել եւ կախվել է մայթի վրա՝ վտանգ սպառնալով հետիոտների համար:
Օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ փրկարար ծառայության կապիտան Արտյոմ Ցուգունյանի գլխավորությամբ:
Փրկարարները բենզասղոցով հեռացրել են ջարդված, եւ իրենից մեծ վտանգ սպառնացող ծառը, չեզոքացրել վտանգը եւ ազատել մայթը՝ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վանաձորցիները հերթական անգամ իրենց շնորհակալությունն էին հայտնում Վանաձորի փրկարարներին՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ Վանաձորի թիվ 2 ՀՓՋ հրամանատար Հովիկ Սահակյանին՝ հերթական անգամ հաշված րոպեների ընթացքում օպերատիվ արձագանքելու եւ փրկարարական պրոֆեսիոնալ ու մասնագիտական բարձր պատրաստվածություն ցուցաբերելու համար:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։