Թմրանյութի հայտնաբերման դեպք՝ Վայոց ձորի մարզում․ պարեկները կանգնեցրել են «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որի 35-ամյա վարորդը չի կարողացել պարեկներին մոլորեցնել, նա գրպանից հանել և նետել է կպչուն ժապավեններով կասկածելի փաթեթներ, ապակյա կոլբա և դեղահաբեր
Մայիսի 26-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Այդ օրը՝ ժամը 01։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140․5 կմ հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են «Lexus» մակնիշի ավտոմեքենա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդը հանդիսանում է մարզերից մեկի բնակիչ 35-ամյա Գևորգ Վ․-ն, ով պարեկների կողմից փաստաթղթերի ստուգման ժամանակ գրպանից հանել և ճանապարհի աջակողմյան հատված է նետել կպչուն ժապավեններով փաթեթներ, ապակյա կոլբա և «Սպիտոմին Բուսպիրոն» գրառմամբ դեղահաբեր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը պարեկների կողմից թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ աջ ձեռքի ափից հայտնաբերվել է սև գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված, «Մարիխուանա» թմրանյութի յուրահատուկ հոտին նմանվող սուր հոտով երեք փաթեթ՝ 5․74 գ ընդհանուր քաշով։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի փաստով ոստիկանության Վայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հայտնաբերված փաթեթների հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։