211652_close_icon
views-count37477 դիտում article-date 10:17 23-10-2024

Թմրանյութի հայտնաբերման դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ պարեկները կանգնեցրել են «ՎԱԶ 2170» մակնիշի ավտոմեքենա, որի ուղևորը՝ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզիկը, ներկայացրել է դեղնականաչավուն զանգված

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 14-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 57 կմ հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են Երևանի բնակիչ 21-ամյա Աշոտ Մ․-ի վարած «ՎԱԶ 2170» մակնիշի ավտոմեքենան, որի ընթացքում ուղևոր, Երևանի բնակիչ 20-ամյա Նարեկ Դ․-ն իր սպորտային կոշիկի միջից ներկայացրել է կաթուցիչ՝ կիսամոխրացված զանգվածով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները վարորդին և ուղևորին ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին։

Արդեն ոստիկանությունում Նարեկ Դ․-ն հայտնել է, որ ներկայացրած կաթուցիչի մեջ եղած 2․68 գ․ քաշով դեղնականաչավուն զանգվածը հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրանյութ, որը հոկտեմբերի 10-ին քաղել է Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի դաշտերից և պահել իր մոտ՝ անձնական օգտագործման համար, որը վերջին անգամ օգտագործել է հոկտեմբերի 13-ին:

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Նարեկ Դ․-ն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզիկ է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր