Երևանում որոշ վայ-վարորդներ չարամտորեն խախտում են երթևեկության կանոնները՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով օրինապահ վարորդների համար. նրանք երթևեկում են հանդիպակաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այն, որ Հանրապետությունում կան որոշ վայ-վարորդներ, ովքեր կարող են չարամտորեն խախտել ճանապարհային երթևեկության կանոնները, ակնհայտ է, նույնիսկ այդ վարորդները կարող են երթևեկել հանդիպակաց, ու վթարային իրավիճակներ ստեղծել օրինապահ վարորդների համար:
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, SHAMSHYAN.com-ի ընթերցողը տեսանյութ է տրամադրել մեզ, որում ակնհայտ երևում է, թե ինչպես է 2 ավտոմեքենա Ավան վարչական շրջանում՝ Աճառյան փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա ընթանալիս, ժամը 08-10-ի սահմաներում ինչպես են երթևեկում հանդիպակաց երթևեկելի գոտիով՝ այդ կերպ արհամարհելով ճանապարհային երթևեկությունն ու լուրջ վթարային իրավիճակներ ստեղծելով մյուս վարորդների համար:
SHAMSHYAN.com-ը վստահ է, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, կհայտնաբերեն օրինախախտ վայ-վարորդներին ու կենթարկեն վարչական պաստախանատվության, ինչը դաս կլինի մյուս վարորդներին ու կմտածեն, որ նման կոպիտ խախտում անելու համար կարճ ժամանակում պարեկները կհայտնաբերեն նրանց:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։