Ինչքան էլ Պարեկային ծառայությունը հորդորում է, որ ավտոմեքենան վարելիս ամրակապվեք ու մի ծխեք, միևնույն է կան որոշ «ուղեղից թոփալ» վարորդներ, որ նման կերպ են վարում ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում է համարվում նաև, երբ ավտոմեքենան վարելիս վարորդը չի լինում ամրակապված և ծխում է։
Մինչդեռ կան վարորդներ, որոնք արհամարհած ունեն օրենքը ու նման կերպ են ավտոմեքենա վարում։
Օգոստոսի 29-ին Արամ Խաչատրյան փողոցից դեպի Ռիգայի փողոց ընթանալիս «BMW X5» մակնիշի «20 QQ 600» համարանիշի ավտոմեքենայի վարորդը, իրեն վեր դասելով օրենքից, այն վարում էր առանց ամրակապվելու և ծխելով։ Երևի թե նա իրեն զգում էր անպատժելի և պատկերացնում էր, թե ինքը արդեն յոթերորդ երկնքում է։
Նման վարորդներին պետք է ոչ միայն ենթարկել վարչական պատասխանատվության, այլ տրանսպորտային միջոցը տեղափոխեն հատուկ պահպանվող տարածք, այդ ամիսների ընթացքում էլ այնքան ոտքով քայլի, որ ուղեղին արդեն հասու լինի՝ չպետք է խախտել ճանապարհային երթևեկության կանոնները։
SHAMSHYAN.com-ը վստահ է, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և այս «ինքնակոչ ինքնավստահին» կհայտնաբերի ու կենթարկի վարչական պատասխանատվության։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։