211652_close_icon
views-count1639 դիտում article-date 15:01 10-11-2026

Արտակարգ դեպք Փարաքարում. պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. պայթյունի ձայնը լսվել է անգամ «Եռաբլուր» պանթեոնից, ծուխն էլ նկատելի էր մի քանի կիլոմետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Փարաքար բնակավայրում։ Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ Փարաքար բնակավայրի Երևանյան 1-ին փողոցում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից 2 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են նշված երկհարկանի տան բնակիչներն ու հարևանները։

Այս պահին ժամանած համայնքային ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները և արդյոք պայթյուն հրդեհի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի ձայնը լսվել է անգամ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, իսկ ծուխն էլ նկատելի էր մի քանի կիլոմետրից։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր