Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ Ծառուկյանը՝ Ռուբեն Վարդանյանին
Վստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից։ Այս մասին Facebook–ի իր ՝ջում գրել է ԲՀԿ առաջնորդ գագիկ Ծառուկյանը՝ Բաքվում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրվա առթիվ իր շնորհավորանքում։
Նա, մասնավորապես, նշել է. «Իմ սիրելի՛ ընկեր Ռուբեն Վարդանյան,
Այսօր քո ծննդյան օրն է, բայց հայ ժողովրդի համար սա նաև ուժի, արժանապատվության և հայրենասիրության օր է։
Դու մնացել ես ամուր՝ նույնիսկ անազատության մեջ, և քո կամքը հույս ու հավատ է ներշնչում հազարավոր մարդկանց։
Ծննդյանդ օրվա առթիվ մաղթում եմ քեզ առողջություն, անսպառ ուժ և շուտափույթ ազատություն ադրբեջանական գերությունից։
Թող արդարությունը հաղթի, և դու շուտով վերադառնաս քո ընտանիքի, ընկերների և հայրենի ժողովրդի մոտ, կրկին լինես մեր կողքին։
Վստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից։
Հարգանքով՝ քո ընկեր
Գագիկ Ծառուկյան