211652_close_icon
views-count1048 դիտում article-date 09:59 17-04-2024

Եկել ենք ուղեկցելու մեքենան, վստահ չենք, որ Սամվել Վարդանյանին նորից չեն խոշտանգի ճանապարհին. Ռուբեն Մելիքյան

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր  Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանին այսօր առավոտյան պետք է ձերբակալության պահման վայրից տեղափոխեն Քննչական կոմիտե: Այս կապակցությամբ ՁՊՎ-ի դիմաց հավաքվել են ԱԺ պատգամավոր, Երեւանի ավագանու անդամներ, փաստաբաններ, որպեսզի ւղեկցեն այն մեքենան, որով Սամվել Վարդանյանին տեղափոխելու են:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք կասկածներ ունեն, որ տեղափոխման ժամանակ կարող է կրկնվել Սամվել Վարդանյանին խոշտանգելու դեպքը:

«Երեկ ժամը 13.10-ից ես եւ իմ գործընկեր փաստաբան Վարազդատ Հարությունյանը բարձրաձայնում էինք խոշտանգման փաստի մասին: Լրատռվամիջոցների հաղորդումը հիմք է քրեական վարույթ նախաձեռնելու համար, սակայն մենք երեկ չտեսանք, որ քրվարույթ նախաձեռնվի: Ավելին, ՔԿ-ն հայտարարություն արեց, ասելով՝ մեզ չեն դիմել, դրա համար վարույթ չենք նախաձեռնել: Հատուկ չենք դիմել: Հիմա հիմք ունենք տարբերակված մոտեցում ցույց տալու համար: Վստահեցնում եմ, որ եթե հակառակ մի բան լիներ, ընդունելու էին լրատվամիջոցների հաղորդումը որպես հիմք:

Մենք վստահ չենք, որ հիմա Սամվել Վարդանյանին ուղեկցողները նորից բնական կարիքների հարց չեն ունենա եւ դրա արդյունքում ինչ-որ այլ դիմակավորված անձանց միջամտություն չի լինի:

Հիմա այստեղ են ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ, Երեւանի ավագանու անդամներ, այլ քաղաքացիներ: Մենք ընդամենը փորձլու ենք այն ժամանակ, երբ Սամվել Վարդանյանին դուրս բերեն, մենք փորձելու ենք մեր տեսողական դիտարկման ներքո պահել այն մեքենան, որը նրան ուղեկցելու է դեպի Պարույր Սեւակի փողոց»,-ասաց նա:

Փաստաբանի խոսքով, ինքն ու փաստաբան Արսեն Բաբայանը վաղ առավոտից այստեղ են. «Ես ներս մտա,  խոսեցի Սամվելի հետ, նորմալ էր, գիշերը նորմալ է անցել, որեւէ միջադեպ չի եղել: Դրանից հետո ԱԺ պատգամավորներ եկավ: Պատգամավոր Մհեր Սահակյանը եւս մտավ, տեսակցեց»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր