Կոյուղաջրեր, միջատներ, խոնավություն. Թաթոյանը նկարագրեց Գեւորգ Սաֆարյանի բանտախցի պայմանները. ՏԵՍԱՆՅՈՒԹ. aravot.am
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահման, փաստաբանի բնորոշմամբ, անմարդկային պայմաններին, գրում է [url=http://www.aravot.am/2017/07/25/899284/]aravot.am[/url]-ը։
Հիշեցնենք, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Թաթոյանին առաջարկել էր մեկ օր մնալ Սաֆարյանի խցում: Լրագրողներն Արման Թաթոյանին խնդրեցին նկարագրել պայմանները: «Այդ հարկն առհասարակ խնդիրներ ունի, խցերը՝ նույնպես: «Դեզինֆեկցիայի» անհրաժեշտություն կա, որովհետեւ միջատների խնդիր կա, այդ թվում՝ այդ խցում: Պայմաններն անընդունելի են՝ խոնավության աստիճան, բնական լույսի ներթափանցման աստիճան»,-պատասխանեց Արման Թաթոյանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2017/07/25/899284/]կայքում[/url]։