Ավտովթար Կոտայքի մարզում․ Ձորաղբյուրում բախվել են «Opel»-ն ու «BMW»-ն․ վերջինն էլ բախվել է բնակչի տան քարե պարիսպին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Ձորաղբյուրում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։
Բախման հետևանքով «BMW»-ն բախվել է նաև բնակչի տան քարե պարիսպին։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։