211652_close_icon
views-count478 դիտում article-date 12:59 20-05-2026

44-օրյա պատերազմին և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաների հետ բարձրացել ենք Հատիսի բարձունք․ Գագիկ Ծառուկյան

44-օրյա պատերազմին և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաների հետ բարձրացել ենք Հատիսի բարձունք։ Տարիների ընթացքում նրանցից շատերի հետ ձևավորվել են ոչ միայն ջերմ հարաբերություններ, այլև իսկական ընկերություն ու հարազատություն։ Այս մասին հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։

«Այսօր նրանցից յուրաքանչյուրն իր մասնակցությունն է բերում Հատիսի բարձունքում կառուցվող Քրիստոսի արձանի աշխատանքներին՝ հավատալով, որ այն դառնալու է ազգային վերածննդի, միասնության և հավատքի խորհրդանիշ։

Այս տղաները կռվել են հայրենիքի համար, վիրավորվել, վերադարձել, բայց չեն կոտրվել։ Այսօր էլ նույն ուժով ու կամքով շարունակում են ապրել, արարել և հավատալ վաղվան։
Ես միշտ ասել եմ՝ երբեք չպետք է կոտրվել։ Պետք է առաջ գնալ, ընտանիք կազմել, արարել, ապրել ու հավատալ սեփական ուժերին»։

Նմանատիպ նյութեր