1650 դիտում
14:18 10-12-2020
Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա. Նիկոլ Փաշինյան․ Tert.am
Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ փոփոխություններ են մտցնում բյուջետային ծրագրերից մեկի ֆինանսավորման մեջ։ Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/12/10/gov/3466823?fbclid=IwAR0DE-fiIWtIyVrWlu6rWZY3Naw3dmktfenT1nbaVssEvPacTIcs4hevnhU]Tert.am[/url]-ը։
«Մենք տարվա սկզբում արդեն նման մի բան արել էինք, զինծառայողների, ինչպես նաև փրկարար ծառայողների ու նրանց ընտանիքի անդամներին բժշկական ծառայության տրամադրման ֆինանսավորման մեխանիզմը փոխել էինք՝ դարձնելով բաց պայմանագրեր, որ բժշկական հաստատությունների տարեկան բյուջեները սահմանափակված չէին։ Իհարկե, այդ ամեն ինչն արվել էր հաշվարկների հիման վրա, որպեսզի տարվա վերջում դեֆիցիտ չառաջանա»,-ասաց նա և նշեց, որ այս ծրագրի մեջ, սակայն, բացակայում էր զինծառայողների՝ մարտական գործողությունների ժամանակ ստացած վիրավորումների անհրաժեշտ վերականգնողական բուժօգնությունը։
«Հիմա այս փոփոխությամբ առաջարկում ենք տեղափոխել այս ծառայությունները բաց պայմանագրերի դաշտ, որպեսզի մերժումների և սահմանափակումների հարց չունենանք։ Այսինքն՝ ցանկացած բժշկական հաստատություն, որն ունի նման ծառայություններ մատուցելու կարողություններ՝ հաստատված համապատասխան լիցենզիայով, կարողանա այդ ծառայությունները մատուցել և հերթագրման ու մերժումների խնդիր չառաջանա»,-նշեց նախարարը:
Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ, այդպիսով` հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա: «Ընդ որում, այդ ծախսերը վերցնում է՝ ծառայությունը կոնկրետ չկապելով որևէ բուժհաստատության հետ։ Այսինքն՝ մենք քաղաքացուն ասում ենք՝ ով վերականգնողական բուժման կարիք ունի, որ իրենք ընտրեն, թե որտեղ են ուզում այդ բուժումն անցնել, և կառավարությունը կվճարի դրա համար»,-ասաց Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
1346 դիտում
15:05 09-10-2021
Արցախի նախագահը շարունակում է հանդիպումները Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած կամավորական ջոկատների հետ
2681 դիտում
14:46 17-03-2021
Հաստատվել է Արցախի պաշտպանությանը մասնակցած անձանց կարգավիճակ տալու կարգը, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով
Այս բաժնից
637 դիտում
21:46 23-01-2025
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Bloomberg-ի Եվրոպական տնօրեն Կոնստանտին Կոցիասի հետ
1087 դիտում
21:21 23-01-2025
Զեկուցվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը
958 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն