Արդյո՞ք Արաբկիրում պատրաստվում են իրականացնել ծառերի համատարած սպանդ. բնակիչներն անհանգստացած են, որ քաղաքապետարանն իրենց խրախուսելու փոխարեն փորձում է վերացնել նրանց կողմից ստեղծված այգին ու խաղահրապարակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Դեռ սովետական տարիներին Երևանի 26 կոմիսարների շրջանում, հիմա արդեն Արաբկիր վարչական շրջանում, գործում էր Գյուղինստիտուտի ուսանողական հանրակացարանը, որտեղ բնակվում էին ուսանողները, որոնց շարժը բավականին ակտիվ էր։ ԽՍՀՄ փլուզումից հետո հանրակացարանը կամաց-կամաց բռնեց քայքայման ճանապարհը, իսկ դա չհուսահատեցրեց հանրակացարանում ապրողներին և շենքի մոտ ստեղծեցին փոքրիկ այգի, կատարեցին ծառատունկ ու տարիներ շարունակ խնամքով աչքի լույսի պես պահում-պահպանում էին ծառերը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջերս քաղաքացիները իրենց կողմից ստեղծված այգում երեխաների համար ցանկացան տեղադրել ճոճանակներ, խաղային ատրակցիոններ և իրենց միջոցներով այն կյանքի են կոչել։
Սակայն երեկ՝ մայիսի 18-ին, բնակիչներին տեղեկացրել են, որ իրենց գործողություններն անօրինական են և Երևանի քաղաքապետարանից պետք է այսօր գան, ապամոնտաժեն ու քանդեն նրանց դրած խաղային ատրակցիոնները։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները, ովքեր այս պահին հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Սովետական տարիներին էս տարածքում, որը մենք բարեկարգել ենք ու ստեղծել ենք ծառերով փոքրիկ այգի, ցանկացանք երեխաների համար մեր միջոցներով ճոճանակներ, կարուսելներ տեղադրել ու լծվեցինք այդ գործին։ Բայց զարմանք ապրեցինք, երբ տեղեկացանք, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է մեր լավ արած գործը հավասարեցնել հողին։ Մենք ունենք նաև մտավախություն, որ ինչ-որ մարդիկ այդ կանաչ գոտու վրա աչք են դրել և առաջիկայում իրականացնելու են ծառերի սպանդ, փոխարենը մեզ՝ բնակիչներիս, զրկելու են կանաչ գոտուց ու խաղահրապարակ ունենալուց։ Խնդրում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որպեսզի սատար լինի մեզ և փրկի կանաչ գոտին հողին հավասարեցվելու արատավոր երևույթից»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։