81567 դիտում
18:49 28-08-2020
Կոթի գյուղի բնակիչը, ադրբեջանցիների թիրախի տակ չհայտնվելու նպատակով, պաշտպանիչ պատ է կառուցել․ Նոյեմբերյանի քաղաքապետարանն էլ, խրախուսելու փոխարեն, փորձում է 2,5 միլիոն դրամով տուգանել նրան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանը 2,5 միլիոն դրամով պատրաստվում է տուգանել Նոյեմբերյան-Երևան միջպետական մայրուղու Ոսկեպար-Բաղանիս հատվածում գտնվող, ադրբեջանցիների ուղիղ թիրախի տակ կառուցված շինության սեփականատիրոջը՝ անօրինական պաշտպանիչ պատ կառուցելու համար։
Այն, որ համայնքապետարանը պետք է տուգանի և քանդի անօրինական կառույցները՝ ճիշտ է։ Սակայն, մյուս կողմից՝ քաղաքացիները նկատում են «մերձհամայնքային թայֆաների», ովքեր անօրինականությամբ Նոյեմբերյանի կենտրոնում հատում են ծառեր, տեղը կառուցում անօրինական կառույցներ։ Այդպիսի անօրինական շինություններ Նոյեմբերյան վարչական տարածքում այնքան շատ են, որ մարդիկ նույնիսկ դառը կատակով ասում են․ «Երկնքի աստղերին հաշիվ կա, Նոյեմբերյանի հայանքապետարանի չինովնիկների ամենաթողության հետևանքով քաղաքում սնկի նման աճող ապօրինի կառույցներին հաշիվ չկա»։ Իսկ որոշ կառույցների օրինականացման ճանապարհների մասին սովորական մահկանացուն էլ, երբ այցելի Նոյեմբերյան՝ լեգենդներ կլսի։
Կոթեցի Սպարտակ Խաչիկյանը երևի չի համարվում այդ անձանց շրջանակների համարվող մարդ, այսպես ասած՝ յուրային, ում մասնավոր շահերը տարիներով սպասարկել է Նոյեմբերյանի համայնքապետարանը։ Եթե որևէ երկրում, որի համար պատերազմ ասվածը դեռ ավարտված չէ, քաղաքացին իր միջոցներով քարե անվտանգության պատ կառուցեր, որպեսզի կրակոցների հետևանքով մարդիկ չտուժեին, ապա պետությունը կխրախուսեր․ մինչդեռ Նոյեմբերյանի համայնքապետարանում առաջնորդվում են այլ տարբերակով։
Կոթերցի Սպարտակը Նոյեմբերյանի համայնքապետարանի կողմից տուգանվելու է սահմանին կրակոցների տակ աշխատելու, աշխատատեղեր ստեղծելու, ներդրումներ անելու, իր կառույցի կողային հատվածում պաշտպանիչ պատ կառուցելու համար։ Իսկ Նոյեմբերյանի համայնքապետարանը երբեք չի համարձակվի վարչական պատասխանատվության ենթարկել ավագանիներից ոմանց, քանի որ ոմանց համարում է իրենց համար «ձայն» բերողներ։ Իսկ դրա դիմաց կարող են ունենալ անօրինական կառույցներ։
Այս մասին ահազանգում էին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color] Կոթի գյուղի մեծ թվով բնակիչներ, ովքեր նաև ասում էին․ «Այ որ, եթե Նոյեմբերյանի քաղաքապետն ու մնացած չինովնիկները՝ ադրբեջենական կողմից գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու ժամանակ ոչ թե մտնեն իրենց կաբինետներն, այլ գան գյուղ ու գոնե մեկ օր գիշերեն այդ կրակոցների տակ, երևի կհասկանան, թե Կոթեցի Սպարտակը ինչ ազգանվեր գործ է արել։ Մինչդեռ Նոյեմբերյանի համայնքապետարանի չինովնիկների պարագայում, երևի տեղին է ասել․ «աշխարհ կանգնի իջնող կա»։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
18250 դիտում
10:32 16-09-2018
Ադրբեջանական գնդակոծությունից վիրավորվել է Կոթի գյուղի բնակիչը. Aravot.am
6592 դիտում
18:40 13-09-2022
Փաստերով հիմնավորել էի, որ չի կարելի կառուցել ադրբեջանական թիրախի ներքո գտնվող ճանապարհ. Թաթոյան