211652_close_icon
views-count1543 դիտում article-date 09:48 10-05-2026

Արտակարգ դեպք Լոռու մարզում․ հրշեջ-փրկարարները Չիչխան գետից դուրս են բերել արգելափակված «Nissan» մակնիշի ավտոմեքենան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել, որ Թռչկանի ջրվեժի տարածքում ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Լոռու մարզային հրշեջ-փրկարարական վարչության ջոկատի փրկարարները և գետից դուրս են բերել «Nissan» մակնիշի ավտոմեքենան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Փրկարար ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր