Մենք լավ հասկանում ենք, որ միաժամանակ հնարավոր չէ լինել ԵՄ և ԵԱՏՄ կազմում․ հասկանում ենք, որ ապագայում Հայաստանը պետք է ընտրություն կատարի․ Նիկոլ Փաշինյան
Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Euronews-ի մոդերատորի հարցերին, անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը, խոսել ԵՄ-ի հետ փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի նպատակը Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակը չէ, այլ ԵՄ լիարժեք անդամ դառնալը։ «Մենք լավ հասկանում ենք, որ միաժամանակ հնարավոր չէ լինել ԵՄ և ԵԱՏՄ կազմում։ Եվ հասկանում ենք, որ ապագայում Հայաստանը պետք է ընտրություն կատարի, բայց մինչև այդ մենք պետք է այլընտրանք ստեղծենք, իրական քաղաքական հարց ուղղենք մեր ժողովրդին։
ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն՝ ցանկանում են մնալ ԵԱՏՄ-ի կազմում, թե ցանկանում են միանալ ԵՄ-ին։ Մենք ցանկանում ենք, որ հայ ժողովուրդը ժողովրդավարական ընտրություն կատարելու հնարավորություն ունենա»,- նշել է Փաշինյանը։