211652_close_icon
views-count1282 դիտում article-date 19:36 08-05-2026

Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվել հետիոտնային լուսացույցին և աղբամանին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։35-ի սահմաններում Խորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 54-ամյա Արմինե Գ․-ի վարած «Volkwagen ID4» մակնիշի և 46-ամյա Կարեն Ա․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել հետիոտնային լուսացույցին և աղբամանին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Անդոկ Հարոյանը և կրտսեր պարեկ Արման Սարգսյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր