211652_close_icon
views-count1159 դիտում article-date 19:00 07-05-2026

Շենգավիթի թաղապետարանի աշխատակազմի աշխատակիցները լկտի պահվածք են ցուցաբերել, հայհոյել սեփականատիրոջը և պոկել պաստառը․Գևորգ Ստեփանյան

Շենգավիթի թաղապետարանի աշխատակազմի աշխատակիցները լկտի պահվածք են ցուցաբերել, հայհոյել սեփականատիրոջը և պոկել պաստառը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Գևորգ Ստեփանյանը՝ անդրադառնալով Շենգավիթում այսօր տեղի ունեցած միջադեպին։

«Իմ նկարն ու ԲՀԿ-ի պաստառը փակցված է եղել «Հայրենիք» կինոթատրոնի վրա, քանի որ ես լավ հարաբերություններ ունեմ, խնդրել էինք, և սեփականատերը թույլ էր տվել։

Մեզ ասացին, որ թաղապետարանի աշխատակիցները մոտեցել են գռեհիկ ձևով, լկտի պահվածքով, առանց սեփականատիրոջը հարցնելու՝ պոկել են պաստառը, շպրտել, լկտի բառերով խոսել են սեփականատիրոջ հետ, որից հետո վեճ է ծագել, քաշքշուկ է եղել»,– նշել է  Գևորգ Ստեփանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Նմանատիպ նյութեր