2431 դիտում
14:22 12-06-2015
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենը չի ներկայացել լսումներին, ինչը պատգամավորները լկտի պահվածք որակեցին
ՀԷՑ ընկերության տնօրեն Եվգենի Բիբինը չի ներկայացել Էլէներգիայի սակագնի վերանայման հայտով խորհրդարանական լսումներին: Այս մասին հայտարարեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ ավելացնելով, որ Բիբինն այդ մասին նախապես տեղյակ է պահվել:
Նրա բացակայությունը վրդովեցրեց ներկաներին, իսկ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նրա քայլը լկտի վերաբերմունք համարեց:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ ափսոսանք հայտնեց, որ Բիբինը ներկա չէ եւ ինքը պատասխանեց պատգամավորների հարցերին եւ իր խոսքում նշեց. «Երբ ՀՀԿ-ում քննարկումներ էինք կազմակերպում, Բիբինը փորձեց մեղքը տեսնել արտադրվող կայանների հաշվեկշռի չապահովման մեջ՝ չանդրադառնալով նրան, որ կան թերացումներ, սխալներ, վատ մենեջմենտ: 2007-2015 թթ. ընկերությունը ՀՀ էներգետիկ համակարգում 102 միլիարդ դրամի ներդրումներ է կատարել, որոնք պիտի կոչված լինեին հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիա մատակարարել սպառողներին, լավացնել ծառայություների որակը, կրճատել վթարները, վթարավերականգնողական աշխատանքներ իրականցնեին: Բայց դրանցից 22 միլիարդը հանձնաժողովի կողմից չի ընդունվել, քանի որ այդ գնումների առյուծի բաժինը իրականացրել են շուկայականից բարձր գներով»:
ՀԱԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ հետաքրքրվեց, թե ով է «ՀԷՑ»-ին իրավունք տվել բարեգործություններ կատարել՝ դպրոցներ, մանկապարտեզներ են վերանորոգել եւ 7 հատ եկեղեցի վերանորոգել, ինչին ի պատասխան Ռոբերտ Նազարյանը արձագանքեց, թե ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչի համար բարեգործություն անել։
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ ներկա պահին ցերեկը ՀԷԿ սակագինը կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամ է, իսկ գիշերը՝ 31.85 դրամ, այնինչ ՀԷՑ-ը պահանջում է ՀԷԿ-ի սակագինը բարձրացնել մինչև 58 եւ 48 դրամ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ օրեր առաջ հայտարարել էր, որ էլեկտրաէներգիան կթանկանա ոչ թե 7, այլ 6,93 դրամով:
Նմանատիպ նյութեր
23046 դիտում
23:04 30-05-2018
«Տաշիր»-ն ինքն է հրաժարվել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումից. ընկերության պարզաբանումը
7451 դիտում
09:30 19-03-2014
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ընկերության վաճառքի հեռանկարը խառնաշփոթ է ստեղծել․ Հրապարակ
Այս բաժնից
1048 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1087 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
811 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան