33858 դիտում
21:08 31-05-2019
Ավտովթար Երևանում. բախվել են Աջափնյակի թաղապետարանի բաժնի պետի Volkswagen-ն ու Շենգավիթի թաղապետարանի առաջին կարգի մասնագետի Nissan-ը. Կրթության և գիտության նախարարության գլխավոր մասնագետը տեղափոխվել է հիվանդանոց.
Երեկ՝ մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Բագրատունյաց փողոցի 15 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 28-ամյա Արտակ Հակոբյանի վարած Volkswagen մակնիշի 35 GM 734 համարանիշի և 24-ամյա Անի Սարգսյանի վարած Nissan մակնիշի 13 AT 777 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Սարգսյանի ուղևոր, Երևանի բնակիչ, 48-ամյա Կարինե Սմբատյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նապախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Հակոբյանն աշխատում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես տնտեսական բաժնի պետ, Ա. Սարգսյանն աշխատում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես առաջին կարգի մասնագետ, իսկ վիրավոր Կ. Սմբատյանն աշխատում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում՝ արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1858 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)