Թրամփը հայտարարել է, որ Իրանը միջուկային զենք չի ստանա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա միջուկային զենք ստանալ։
Լրագրողների առջև Օվալաձև աշխատասենյակում ելույթ ունենալով՝ նա նաև պնդել է, որ ԱՄՆ-ն «ջախջախել է» Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը, ինչպես նաև ՀՕՊ և ռադիոլոկացիոն համակարգերը։
Ըստ Թրամփի՝ Իրանին «շատ քիչ հնարավորություններ են մնացել», ներառյալ հրթիռային զինանոցի միայն մի մասը։ Նա հավելել է, որ հրթիռների արտադրության հզորությունների մոտ 80%-ը, իր գնահատմամբ, ոչնչացվել է։
ԱՄՆ նախագահը կրկին ընդգծել է, որ Թեհրանը միջուկային զենք չի ունենա՝ նշելով, որ «դա հասկանում են բոլորը»։